ՆԳՆ-ում գործարկվել է վկայի և տուժածի համակարգողի ծառայությունը

ՆԳՆ-ում գործարկվել է վկայի և տուժածի համակարգողի ծառայությունը

Ներքին գործերի նախարարության «Համակարգային նորացման» քննչական ուղղությունների բարեփոխման շրջանակներում, վկայի և տուժածի համակարգողի ծառայությունը: Այս մասին տեղեկություն է տարածում ներքին գործերի նախարարությունը:

«Հանցանքի արդյունավետ հետաքննության հետ միասին, կարևոր է, հանցանքի զոհի և վկայի աջակցությունը, ինչպես նաև նրանց պաշտպանումը կրկին անգամ զոհ դառնալուց: Հենց այդ առաջնահերթությունները հաշվի առնելով ստեղծվել է նշված ծառայությունը: Ծառայության գործունեության գլխավոր նպատակն է լինելու քննիչի և տուժածի կամ վկայի միջև արդյունավետ հաղորդակցությունը և հանցանքի հետևանքով առաջացած սթրեսը հաղթահարելու գործում օգնությունը:

Նախնական փուլում համակարգողները «պիլոտային» ռեժիմում աշխատելու են Թբիլսիում, Ռուսթավիում և Մառնեուլիում:

Ներքին գործերի նախարարությունը համակարգողների պաշտոնին ընտրելու համար արդեն հայտարարել է մրցույթ, որին կարող են մասնակցել համապատասխան որակավորում ունեցող բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Հայտադիմումները հնարավոր է տեսնել www.hr.police.ge կայքէջում:

Հայտադիմումների ընդունումը ավարտվելու է փետրվարի 21-ին»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում:



Opinion, pooling and voting