Պուշկինի փողոցի ջրագծի վթարված հատվածը չի հայտնաբերվել

Պուշկինի փողոցի ջրագծի վթարված հատվածը չի հայտնաբերվել

Արդեն չորրորդ օրն է Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարող ընկերության աշխատակիցները փնտրում են Պուշկինի փողոցի ջրագծի վթարի ենթարկված հատվածը, սակայն նրանք դեռ չեն հասել դրական արդյունքի:

Պուշկին փողոցում ամենուրեք ցեխ է: Ջրամատակարարող ընկերության աշխատակիցների խոսքերով, չնայած բոլոր ջանքերին, ջրագծի վնասված հատվածը չի հայտնաբերվել: Աշխատանքները բարդանում են նրանով, որ հեռախոսի մալուխները այս հատվածում ստորգետնյա է եւ ջուրը հոսում է հենց SILKNET- ի գծի վրայով:

Պուշկին փողոցի բնակիչ Գարիկ Բդոյանը նշում է, որ վթարի հետեւանքով ջուրը լցվում է փողոցը ու բնակիչների բակերը, ինչը հանգեցնում է մեծ դժվարությունների: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին NOR ռադիոն այս խնդրի մասին բարձրաձայնել էր: