
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի բնակիչն իր սեփական ուժերով լուծեց Նինոծմինդա-Հայաստան ճանապարհին ձնհալից առաջացած մեծ ջրափոսերը:
Նշենք, որ մի քանի օր է արդեն Նինոծմինդա-Հայաստան ուղղությամբ ճանապարհի որոշ հատվածներում գոյացել էր մեծ ջրափոսեր :Ջրափոսերի խորությունը հասնում էր մոտավոր 50 սանտիմետրի:
Այս ճանապարհին, ձնհալից կուտակված ջրի պատճառով գոյացած ջրափոսերը հիշեցնում են լճակներ, ինչը դժվարացնում է երթեւեկությունը եւ ճանապարհի այս հատվածում լինում են խցանումներ:Ժդանանովակն գյուղի բնակիչը ,ով իր սեփական ուժերով ջրահեռացան համար առվակ էր բացում, նշեց որ իր մեքենան հազիվ է հանել ջրափոսից: Եվ որոշել է իր միջոցով հեռացնել կեղտաջրերը:
Շնորհիվ Ժդանովական գյուղի բնակչի, ճանապարհը մի փոքր բարելավվեց, սակայն մնում են բազմաթիվ փոսեր, ինչն էլ խոչընդոտում է մայրուղու երթեւեկությանը: