Սահակաշվիլին կհամաձայնի իր լիազորությունների սահմանափակմանը՝ խորհրդարանում վարկանիշային քվեարկության պայմանով

Սահակաշվիլին կհամաձայնի իր լիազորությունների սահմանափակմանը՝ խորհրդարանում վարկանիշային քվեարկության պայմանով

Խորհրդարանական փոքրամասնությունը պատրաստ է աջակցել Վրաստանի նախագահի լիազորությունների սահմանափակում նախատեսող սահմանադրական փոփոխություններին՝ վարկանիշային քվեարկության դեպքում:

Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որն ուշ գիշերին Ծխալտուբոյում խորհրդակցություն է անցկացրել խորհրդարանական փոքրամասնության հետ: Սահակաշվիլիի խոսքով՝ խորհրդարանում պետք է վարկանիշային քվեարկություն անցկացվի՝ պարզելու համար, թե մեծամասնությանը քանի ձայն չի բավականացնում որոշում կայացնելու համար: Ըստ օրենքի, սահմանադրական փոփոխությունները հնարավոր է ընդունել միայն ձայների 2/3-ը (100 ձայն) ստանալու դեպքում:
Սահակաշվիլին նշել է, որ պակասող ձայները կհատկացնի փոքրամասնությունը: «Իմ տվյալով, նրանց 6-7 ձայն է պակասում, եւ մենք պատրաստ ենք դրանք տրամադրել»,- ասել է նա, գրում է «Գռուզիա Online»-ը:

Սահմանադրական նոր փոփոխությամբ, որը քննարկվելու է մարտի 21-ից, նախագահն առանց խորհրդարանի համաձայնության չի կարող ցրել կառավարությունը եւ նոր կազմ ձեւավորել:

Նախագահն ընդգծել է, որ ընդդիմությունն աջակցում է այդ փոփոխությանն այն բանի համար, որ «Վրաստանի իշխող ուժից խլի այն փաստարկը, թե չեն կարող իրագործել նախընտրական խոստումները՝ կառավարությունը ցրելու սպառնալիքի պատճառով»:news.am



Opinion, pooling and voting