Ստամբուլում բնակելի տան փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

Ստամբուլում բնակելի տան փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

Ստամբուլում բնակելի տան փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Այս մասին լուրը տարածել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:

Փլուզման հետևանքով տուժել է 14 մարդ:

Երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի լրատվությամբ, փլուզման ժամանակ շենքում գտնվում էր 35 մարդ: Փրկարարները մինչև այժմ աշխատում են դեպքի վայրում:

Ստամբուլի ասիական մասում ութ հարկանի շենքը փլուզվել է փետրվարի 6-ին: Ինչպես հայտնի է շենքում 14 բնակարան էր: Անվտանգության նկատառումներից ելնելով իրավապահները տարհանել են շենքի մոտակայքում գտնվող այլ շինությունների բնակիչներին:

Տեղական մամուլի լրատվությամբ, շենքի վրա անօրեն կառուցված էր ևս մի քանի հարկ:



Opinion, pooling and voting