Ռուսթավիում տեղի է ունեցել 13 ամյա պատանու սպանություն

Ռուսթավիում տեղի է ունեցել 13 ամյա պատանու սպանություն

Ռուսթավիում տեղի է ունեցել սպանություն: Հարևանների խոսքերով, 13 ամյա պատանու սպանության գործով ձերբակալված է նրա հորեղբայրը:

Նրանց փոխանցմամբ, երեխան ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Տեղացիները ասում են նաև, որ ձերբակալվածը ունեն հոգեկան խանգարումներ, սակայն նրան հոգեբուժարան չեն ընդունել տեղերի բացակայության պատճառով:

Ինչպես դեպքի վայրից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, տեղում աշխատում են քրեագետները:

Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 108-րդ, կանխամտածված սպանության հոդվածով:



Opinion, pooling and voting