
Փետրվարի 8-9-ը Թբիլիսիում տեղի ունեցավ կիոկուշին-կայ կարատեի Վրաստանի առաջնություն:
Մրցաշարին մասնակցում էին Վրաստանի տարբեր մարզերից մոտ 200 մարզիկ: Նինոծմինդայի մունիցիպալիտետից մասնակցում էին 10 մարզիկ:
Երկրորդ տեղը գրավեց Ջիգրաշեն գյուղից Աշոտ Քսպոյանը:
Ինչպես նշեց կարատեի մարզիչ Սերգեյ Քսպոյանը, Աշոտի նվաճումը թիմի համար շատ կարեւոր է: