Ջիգրաշեն գյուղի մարզիկը՝ Վրաստանի կարատեի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը

Ջիգրաշեն գյուղի մարզիկը՝  Վրաստանի կարատեի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը

Փետրվարի 8-9-ը Թբիլիսիում տեղի ունեցավ կիոկուշին-կայ կարատեի Վրաստանի առաջնություն:

Մրցաշարին մասնակցում էին Վրաստանի տարբեր մարզերից մոտ 200 մարզիկ: Նինոծմինդայի մունիցիպալիտետից մասնակցում էին 10 մարզիկ:

Երկրորդ տեղը գրավեց Ջիգրաշեն գյուղից Աշոտ Քսպոյանը:

Ինչպես նշեց կարատեի մարզիչ Սերգեյ Քսպոյանը, Աշոտի նվաճումը թիմի համար շատ կարեւոր է: