Մարտի 14-ի Ախալքալաքի շրջանային ժողովի նիստի ժամանակ ընդունվեց որոշում , դիմել երկրի խորհրդարան Եվրոպական խարտիան վավերացնելու և հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու համար:
Նիստին ներկա էին ժողովի պատգամավորները, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Շրջանային ժողովում այդ առաջարկով հանդես էր եկել «Վրացական երազանք – հանրապետականներ» խմբակցությունը : Խմբակցության նախագահը նախկին «Միացիալ ազգային շարժման» անդամ Սարգիս ՈՒզունյանն է:
Այդ հարցը պատրաստվում էին քննարկել դեռևս փերտվարի 25-ին, սակայն այն նիստի քննարկման առարկա չդարձավ, որովհետև հարցը լիարժեք չէր ուսումնասիրված և օրակարգում չէր հաստատված:
Նիստի ժամանակ եղան լրացումներ «Ագրարային» խմբակցության նախագահ Մերուժան Եզոյանի և Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչ Մելս Թորոսյանի կողմից :
Սակայն այդ դիմումը մինչ որս դեռ չի ուղարկված:Ինչպես բացատրեցին շրջանային ժողովում` մոտ ժամանակներում դիմումը կուղարկվի խորհրդարան, քանի որ նիստի ժամանակ եղան ավելացումներ անելու առաջարկություններ և դրանք մշակվում են:
Շուշան Շիրինըան,Ախալքալաք