Լաշա Տալախաձեն 2018 թվականի լավագույն ծանրորդ
Ծանրամարտի միջազգային դաշնության կայք էջում ավարտվել է 2018 թվականի հարցումը, լավագույն տղամարդ և կին մարզիկների միջև:
Հարցմանը մասնակցել է 30 000 -ից ավելի մարդ: Տղամարդկանց միչև ինչպես և սպասվում էր լավագույնն է անվանվել վրացի մարզիկ ՝ Լաշա Տալախաձեն: Վրաց մարզիկը ստացել է մոտ 17 800 ձայն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է իրանցի Սոհրաբ Մորադը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ինդոնեզցի Էկո Յուլին:
Կանանց միջև լավագույն է ճանաչվել իսպանացի Լիդիա Վալենտինը, որը ստացել է 13 000 ձայն:
Մրցանակաբաշխության վայրը և ժամանակը հայտնի կդառնա ավելի ուշ:
1tv.ge