Վրաստանի դպրոցների 6-րդ և 10-րդ դասարանների աշակերտները հնարավոր է ուսումնական տարվա ավարտին քննություններ հանձնեն: Այս մասին հայտարարել է գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփիո Գորգոձեն:
Նրա խոսքով, հիշյալ դասարաններում քննությունները չպետք է լինեն բարդ, դրանք ուսումնական տարվա ավարտին ուղղակի կստուգեն աշակերտների գիտելիքները։
Խոսելով 10-րդ դասարանի քննության անհրաժեշտության մասին, նա նշել է, որ քննական պրոցեսում ընդհանրապես չպետք է թիրախավորվի աշակերտին նույն դասարանում թողնելու հարցը։ Ինչ վերաբերում է 6-րդ դասարանում քննությունների անցկացման անհրաժեշտությանը, պետք է ստուգել՝ արդյոք աշակերտը կարող է գրել և կարդալ:
Գորգաձեի խոսքով, քննությունները կանցկացվեն կենտրոնացված կարգով, դպրոցներին մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի:
Նկատենք, որ այս շրջանում Վրաստանի ԿԳՆ-ն մեկնարկել է կրթական բարեփոխումների նախագիծ։aliq.ge