Վրաստանում 2023-2024 ուսումնական տարվանից հնարավոր է բուհերի ընդունելության որոշ քննություններ միավորվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի փոխնախարար Իրինա Աբուլաձեն:
«Դեռ վերջնական որոշում չկա, սակայն խոսքը գնում է վրաց լեզու ու գրականության և ընդհանուր ունակությունների քննությունների միավորման մասին: Սա երկարաժամկետ հեռանկար է: Եթե մեր ծրագրած նախագծերն արագ տեմպերով իրականանան, ապա 2023-2024 ուստարում հնարավոր կլինի ի կատար ածել նաև այս ծրագիրը»,- ասել է Աբուլաձեն:aliq.ge