Վրաստանում վետերաններն ու նրանց ընտանիքի անդամները կարող են անվճար հետազոտվել

Վրաստանում վետերաններն ու նրանց ընտանիքի անդամները կարող են անվճար հետազոտվել

Փետրվարի 14-ին վետերանների հարցերով պետական ծառայության և «Վրացական երազանք-առողջ ապագա» կազմակերպության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում վետերաններն ու նրանց ընտանիքի անդամները հնարավորություն կստանան անվճար հետազոտություն անցնել:

Այս մասին տեղեկացնում է ծառայությունը՝ ընդգծելով, որ անվճար ակցիան կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին՝ «Վիվամեդ» կլինիկայում:

Նման ծրագրեր ժամանակ առ ժամանակ իրականացվում են տարբեր բուժհիմնարկների հետ համաձայնությամբ։ Բացի այդ, համընդհանուր առողջապահական ծրագիրը հատուկ բժշկական փաթեթներ է տրամադրում պատերազմի վետերաններին։aliq.ge



Opinion, pooling and voting