Սամցխե Ջավախեթիում ազգային պարկ կբացվի

Սամցխե Ջավախեթիում ազգային պարկ կբացվի

Վրաստանի Ռաճա և Սամցխե Ջավախեթի շրջաններում ազգային պարկեր կբացվեն։ Այս մասին նշված է Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված օրինագծում, որը նախատեսվում է քննարկել Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանում:

Օրինագծի համաձայն՝ Ռաճայի ազգային պարկը կտեղակայվի Օնիի մունիցիպալիտետում, Սամցխե Ջավախքում Էրուշեթիի ազգային պարկը՝ Ախալցիխեի և Ասպինձայի տարածքում:

«Էրուշեթիի պաշտպանված տարածք ստեղծելը կնպաստի տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը»,- նշված է օրինագծում:

Հիշեցնենք, Վրաստանի ողջ տարածքում 88 տարբեր տեսակի պաշտպանված տարածքներ կան, դրանք կազմում են երկրի ողջ տարածքի 8 տոկոսը:aliq.ge



Opinion, pooling and voting