Վրաստանում H1N1 (խոզի գրիպ) վիրուսով հիվանդացությունների թիվը զգալիորեն նվազել է: Վերջին տվյալների համաձայն, 100 հազար բնակչի հաշվով այսօր «խոզի գրիպով» վարակվածության 186 դեպք է գրանցված: Այս ցուցանիշը բավականին ցածր է գրիպի պիկի շրջանում արձանագրված տվյալների (277) համեմատ:
Հիշեցնենք՝ Վրաստանում գրիպի համաճարակ կհամարվեր 100 հազար բնակչի հաշվով 450 հիվանդի դեպքում:
Այս տարի պաշտոնական տվյալներով H1N1 վիրուսով պայմանավորված մահվան 22 դեպք է գրանցվել։
Մասնագետների խոսքով, չնայած նրան, որ գրիպով հիվանդությունների քանակը նվազել է, այն միևնույնն է դեռևս շրջանառվում է: Վրաստանի հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, նվազել են նաև սուր շնչառական հիվանդությունների պատճառով հոսպիտալացման դեպքերը:
Գամկղրելիձեն զգուշացրել է նաև, որ Վրաստանում արդեն անցյալում մնացած գրիպի պիկը եվրոպական երկրներում մեկնարկել է փետրվարին, սակայն, միևնույն ժամանակ զգոնության կոչ է արել՝ առաջին նախանշանների դեպքում դիմել բժշկի:aliq.ge