Փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է

Փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է

Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոներից է, որը հռչակվել է 2011թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ: Առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2012թ.-ի փետրվարի 13-ին:
Տոնի օրվա ընտրությունը պատահական չէ: 1946թ.-ի փետրվարի 13-ին է առաջին անգամ հեռարձակվել «ՄԱԿ-ի ռադիոն»:

Ըստ տոնի հիմնադիրների՝ այն պետք է ծառայի ռադիոյի ոլորտում աշախատողների միջև եղած համագործակցության ամրապնդմանը:

Ռադիոյի համաշխարհային օրը մի շարք երկրներում զանազան միջոցառումներով են նշում ինչպես ռադիոյի աշխատողները, այնպես էլ ռադիոսերները:

Մեր հարցման ժամանակ լսեցինք տարբեր կարծիքներ մեր բնակիչներից՝ որոնք հիմնականում դրական էին: