Ախալքալաքի Շրջանային դատարանը՝ դատախազության կողմից ներկայացրած ապացույցների հիման վրա, մեծ քանակությամբ թմրամիջոցներi Վրաստան ապօրինի ներկրման մեջ մեղադրվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս.Ա.-ին՝ դատապարտել է 18 տարի ժամկետով ազատազրկման:
Այս մասին հաղորդում է Վրաստանի Գլխավոր դատախազությունը:
«Դատավարության ընթացքում հետաքնված ապացույցների համաձայն, հաստատվել է, որ 2018 թ. մայիսի 28-ին Ս.Ա.-ն Թուրքիայի Հանրապետությունից մուտք է գործել Վրաստան` Կարծախի մաքսակետով եւ, ապօրինի կերպով Վրաստան է ներկրել հագուստի մեջ թաքցնելով 26 հաբ եւ 9 դեղաշերտ (0,0619 գ) թմրանյութ, որը պարունակել է «Բուպրենորֆին», որոնք փաթեթավորված են եղել 3 փաթեթում՝ 5,4584 գ. «Մորֆին» (աղ), 3,6389 գ. «Կոդեին» (աղ), 1,7287 գ. պլաստիկ մասսա՝ պարունակող «Թեբաին» եւ երկու պարկում փաթեթավորված բյուրեղանյութ (0,5666 գ), որոնք պարունակել են «Մետամֆետամին» թմրադեղը:
2018 թվականի մայիսի 28-ին, իրավապահները ձերբակալել էին Ս.Ա.–ին: Անհատական խուզարկման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էին թմրամիջոցներ, որոնք բռնագրավվել էին: Ս.Ա.-ին մեղադրանքը առաջադրվել է ՔՕ 262-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով եւ 4-րդ մասի «ա» ենթակետով (մեծաքանակ և խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրում) եւ որպես խափանման միջոց նրա դեմ կիրառվել է կալանք:
Ախալքալաքի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց Ս.Ա.-ին ներկայացված մեղադրանքի մեջ եւ պատժի ձեւով նրան դատավարտեց ազատազրկման՝ 18 տարիժամկետով», – ասվում է Դատախազության հաղորդագրության մեջ:Jnews.ge