
Այսօր՝ փետրվարի 13-ին, Պուշկինի փողոցում, վեց փորված փոսերին ավելացվել են եւս երեք փոս, սակայն Նինոծմինդայի ջրամատակարարող ընկերության աշխատակիցները կրկին չեն կարողանում գտնել խողովակի
վնասված հատվածը, որտեղից ջուրը գալիս է դուրս: Հիշեցնենք, որ աշխատանքները բարդանում են նրանով, որ հեռախոսի մալուխները այս հատվածում ստորգետնյա են, եւ ջուրը հոսում է հենց SILKNET- ի գծի վրայով:
Ջուրը շարունակում է հեղեղել փողոցը եւ բնակիչների բակերը, ինչը հանգեցնում է մեծ դժվարությունների:
Ըստ Նինոծմինդայի ջրամատակարարող ընկերության աշխատակիցների, աշխատանքները կշարունակվեն փետրվարի 14-ին եւս:
Հիշեցնենք, որ խնդրի մասին NOR ռադիոն բարձրաձայնել էր փետրվարի 5-ին եւ 8-ին: Կհետեւենք ընթացող աշխատանքներին եւ դարձյալ կանդրադառնանք նշված թեմային: