«Հիմնախնդրային վարկ ունեցող անձանց իրավապաշտպան ասոցիացիան» խորհուրդ է տալիս վերցնել տեղեկանք պարտքերի զրոյացման մասին

«Հիմնախնդրային վարկ ունեցող անձանց իրավապաշտպան ասոցիացիան» խորհուրդ է տալիս վերցնել տեղեկանք պարտքերի զրոյացման մասին

«Հիմնախնդրային վարկ ունեցող անձանց իրավապաշտպան ասոցիացիան» այն քաղաքացիներին, որոնց զրոյացվել են պարտքերը, խորհուրդ է տալիս վերցնել վկայական, որով հաստատվում է, որ նրանք որևէ կազմակերպությանը այլևս պարտք չունեն:

Ասոցիացիան այդ կապակցությամբ տարածում է հայտարարություն, որում ասված է, որ հիմնախնդրային վարկերի այսպես կոչված հանող ընկերությունները սկսել են կրկին պահանջել զրոյացված վարկերը: Դրանից խուսափելու նպատակով, ասոցիացիան կոչ է անում վերցնել համապատասխան տեղեկանք:

«Կոնկրետ իրավաբանական անձը (քարթու հիմնադրամը) գնել է հիմնախնդրային ակտիվները մասնավոր բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից, որոշ ընկերություններ հրաժարվել են վաճառել վարկերը: Չնայած դրան զրոյացման նախագիծը լավ է կատարվել: Լավ նախաձեռնություն էր, սակայն որոշ ընկերություններ կրկին պահանջել են զրոյացված պարտքերը: Կոչ ենք անում բոլորին, ում վարկերը զրոյացվել են վերցնել համապատասխան տեղեկանք»,-նշված է հայտարարությունում:

Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ եւ քարթու հիմնադրամի աջակցությամբ, իրականացվել է պարտքերի զրոյացման նախագիծը: Հունվարի 18-ին վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ վարկերի զրոյացման գործընթացը ավարտվել է հաջող, որի շրջանակներում մոտ 600 հազար քաղաքացու զրոյացվել են հիմնախնդրային վարկերը:
Այս մասին փոխանցում է 1tv.ge տեղեկատվականը:



Opinion, pooling and voting