Ինձ քաղաքական պայքարից դուրս մղելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մարտի 21-ին ունեցած հեռուստաուղերձում:
«Ինձ քաղաքական պայքարից դուրս մղելու ցանկացած փորձ այժմ կամ ապագայում, հաջողությամբ չեն պսակվի… Մենք ցույց տվեցինք, որ բավական մարտունակ ենք… Ես ձեզ հետ միասին կշարունակեմ այդ պայքարը նախագահի կամ մեկ այլ կարգավիճակում, քանի դեռ դրված է Վրաստանի փրկության հարցը»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Նրա խոսքով, մարտի 21-ին ակնհայտ դարձավ, որ 90-ականների ռուսական բանդիտական մեթոդներով ոչ ոք չի կարող Վրաստանում խոսել ընդդիմության հետ: Սահակաշվիլին հայտարարել է նոր «Միացյալ ազգային շարժման» ստեղծման մասին, որը դիմացավ ճնշումների բոլոր տեսակներին եւ հաստատեց դա խորհրդարանում: «Մեր ժամանակը դեռ կգա»,- նշել է Վրաստանի նախագահը` հավելելով, որ ՄԱՇ-ը խորհրդարանում հասավ իր ցանկացածին, ինչպես կհասնի երկրի քաղաքական կյանքում:
Այդ հայտարարությունն արվել է խորհրդարանում նախագահի լիազորությունենրի սահմանափակման մասին սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո:news.am