
Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվությամբ, սահմանվել է դրսեկության ձևով (էքսետեռն) ավարտական քննությունների գրանցման և անցկացման ժամանակացույցը:
Քննությունների գրանցումը հնարավոր կլինի 2019 թվականի փետրվարի 18-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ: Քննությունները կանցկացվեն մարտի 15-25-ն ընկած ժամանակահատվածում։
Էքստեռն ձևաչափով քննություն հանձնել ցանկացողները դիմում պետք է ներկայացնեն ռեսուրս կենտրոններում: Ասված է նախարարության տարածած տեղեկատվությունում:aliq.ge