Կիևում Վրաստանի քաղաքացիներին ձերբակալել են թալանելու փաստով

Կիևում Վրաստանի քաղաքացիներին ձերբակալել են թալանելու փաստով

Կիևում Վրաստանի քաղաքացիները թալանել են չորս մարդու: Ինչպես փոխանցում է վրացական մամուլը, միջադեպը տեղի է ունեցել Անտոնովիչի փողոցում: Հետաքննության լրատվությամբ, ՈՒկրաինա զբոսաշրջության նպատակով այցելած Վրաստանի քաղաքացիները մեկ գիշերվա ընթացքում թալանել են չորս մարդու:

Պատահարի մասին ոստիկանությանը միաժամանակ դիմել են մի քանի քաղաքացիներ: Այդ թվում տաքսու վարորդը և երկու արտասահմանցիներ, որոնցից գողացել են գրպանակը, ժամացույց և թանկարժեք իրեր: Ոստիկանությանը ուշ գիշերին հաջողվել է ձերբակալել հանցագործներին:

Ձերբակալության ժամանակ Վրաստանի քաղաքացիները դիմադրել են ոստիկաններին: Ձերբակալվածներից մի քանիսը հարբած էին: Նրանցից մեկը ասել է, որ ընդունել է թմրամիջոցներ: Ձերբակալվածները տեղափոխվել են նախնական ձերբակալության մեկուսարան:1tv.ge