Վրացի քաղաքագետ. վաղ թե ուշ Վրաստանն ստիպված կլինի վավերացնել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան

Վրացի քաղաքագետ. վաղ թե ուշ Վրաստանն ստիպված կլինի վավերացնել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան

Անկախ բնակության երկրից եւ քաղաքացիությունից, հայը մնում է հայ, իսկ վրացին` վրացի: NEWS.am-ի թղթակցին այս մասին ասաց Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունենրի վրացական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին`մեկնաբանելով Տեղական ինքնակառավարման ազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Դավիթ Մելուայի այն հայտարարությունը, թե Ախալքալաքի եւ Ջավախքի հայերը իրենց չպետք է նույնականացնեն հայ էթնոսի հետ եւ պետք է հայտարարեն, որ նոր էթնոս են ներկայացնում` ջավախքցիներինը:

Ինչ վերաբերում է շատ վրացահայերի` Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան վավերացնելու մասին պահանջին, ապա Ռոնդելիի խոքով, այդ հարցը հեշտ չէ. «Կառավարությունը պետք է որոշում կայացնի` հաշվի առնելով «կողմն» ու «դեմը»: Եթե Վրաստանը միացել է այդ խարտիային, պարտավոր է վավերացնել այն: Կառավարությունը պետք է կայացնի այդ լուրջ որոշումը»: Ռոնդելիի խոսքով` եթե Վրաստանը դեպի Եվրոպա ճանապարհ է որդեգրել, պետք է կատարի այդ պարտավորությունը, սակայն առայժմ դժվար է ասել, ինչպես եւ երբ դա տեղի կունենա:

Նշենք, որ ընթացիկ տարվա մարտի 14-ին Ախալքալաքի ներկայացուցչական մարմինը Վրաստանի խորհրդարանին կոչ էր արել վավերացնել եվրոպական լեզուների մասին խարտիան, որն ստորագրվել էր 1999 թ-ին: Դա թույլ կտա հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ` հայերով խիտ բնակեցված տարածքներում:
news.am



Opinion, pooling and voting