Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է ԱՄՆ-ում հանձնած գենետիկական թեստի արդյունքները՝ նշելով, որ չունի ոչ մի կաթիլ ոչ վրացական արյուն:
«Հետաքրքրասիրությունից դրդված ԱՄՆ-ում անցել եմ շատ հայտնի գենետիկական թեստ: Գրեթե 99%-ով վրացի եմ, 1%-ով՝ հույն: Այս թեստը հստակ որոշում է նախնիներիդ ծագումը՝ առնվազն վերջին հազարամյակում: Տարածաշրջանի այլ ազգերի հետ որևէ կապ չի հայտնաբերվել: Պարզվում է՝ դարեր շարունակ իմ նախնիներն ընդհանրապես չեն խառնել վրացական արյունը որևէ մեկի հետ, և ես առաջինն եմ խախտել այդ ավանդույթը՝ ամուսնանալով եվրոպացու հետ»,- գրում է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին ներկայացնելով ԴՆԹ-ի արդյունքները՝ իրեն այլ ազգությունների
վերագրողներին ևս կոչ է արել թեստ հանձնել։
«Հարգում եմ բոլոր հարևաններին, անկախ էթնիկ պատկանելությունից Վրաստանի բոլոր հայրենասերներին, սակայն, հիմա այս թեստը թող հանձնեն նրանք, ովքեր մշտապես ինձ այլ էթնոսից էին համարում, հետո նոր վիճեն ճշգրիտ գենետիկական գիտության հետ»,- գրել է Վրաստանի երրորդ նախագահը:
Սահակաշվիլի ազգության թեման Վրաստանում տարիների շարունակ քննարկումների թեմա է։ Դեռ իր նախագահության օրոք «դուք հա՞յ եք» հարցին նա պատասխանել է․ «Ես միշտ ասել եմ` եթե դուք ատում եք հայերին, ապա ես հայ եմ, եթե ադրբեջանցիներին, ապա ադրբեջանցի, եթե ատում եք հրեաներին, ես ամենամեծ հրեան եմ: Ամեն դեպքում ես կմնամ ամենամեծ վրացի հայրենասերը»:aliq.ge