Վրաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալով Ռուսաստանը շարունակում է մնալ առաջին տեղում։
Վրաստանի կենտրոնական բանկի տվյալներով, 2019 թվականի հունվարին Վրաստան ընդհանուր առմամբ 115 մլն դոլարի դրամական փոխանցում է իրականացվել, ամենաշատ գումար փոխանցվել է Ռուսաստանից՝ 27,6 մլն դոլար։
Ռուսաստանին հետևում է Իտալիան, Հունաստանը, ԱՄՆ-ն և Թուրքիան:
Նախորդ տարիների համեմատ Ռուսաստանից դրամական փոխանցումները տարեց տարի ավելանում են: 2016 թվականին Ռուսաստանից փոխանցված գումարը կազմել է 394 մլն դոլար, 2017-ին՝ 455 մլն, իսկ 2018-ին՝ 457 մլն:
Այս տվյալների համաձայն, ՌԴ-ից տարեկան միջին հաշվով Վրաստան մուտք է գործում 435 մլն դոլար, այն դեպքում, երբ Եվրոպայից կատարված դրամական փոխանցումների տարեկան քանակը կազմում է 403 մլն, ԱՄՆ-ից, 143 մլն դոլար:aliq.ge