
Վրաստանի հանրակրթական դպրոցներում չիներենի ուսուցումը կմեկնարկի 2019-2020 ուսումնական տարվանից:
Վրաստանի Կրթության և գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ դպրոցներում ցանկության դեպքում չիներենը կլինի երկրորդ օտար լեզու:
Գերատեսչության համաձայն, այն որպես երկրորդ օտար լեզու կարող է ընտրել ցանկացած դպրոց՝ 6-րդ դասարանից:
Հիշեցնենք՝ Վրաստանի դպրոցներում առաջին օտար լեզուն` անգլերենը, սովորում են առաջին դասարանից:aliq.ge