Շիրակ Թորոսյան. Սահակաշվիլիի կողմնակիցները հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու հարցը կօգտագործեն իրադրությունը սրելու համար

Շիրակ Թորոսյան. Սահակաշվիլիի կողմնակիցները հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու հարցը կօգտագործեն իրադրությունը սրելու համար

Օրերս Ախալքալաք քաղաքի ներկայացուցչական մարմինը որոշել էր դիմել երկրի իշխանություններին՝ հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու հարցով: Այս մասին այսօր՝ մարտի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով նախաձեռնությունը՝ պատգամավորն, այնուամենայնիվ, մատնանշել է «ստորջրյա խութերը»: Բանն այն է, որ այդ մարմինը ձեւավորվել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի աշխատակազմի անմիջական ճնշմամբ, ընդ որում՝ բացահայտ նշվել է, որ սակրեբուլոն թույլ չի տա, որ տվյալ հարցը մնա օրակարգում: «Ինչպես է ստացվում, որ այդ մարմինը հանկարծ հայտնվում է մյուս ճամբարում: Ընդ որում՝ պնդում են, որ նախաձեռնությունը ծագում է «Վրացական երազանքից»: Դա վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին հանդիմանելու առիթ կտա՝ տարածաշրջանում ազգայնական շարժումներին աջակցելու համար: Այսինքն՝ իրականում հարցն օգնում է սրել տարածաշրջանի իրավիճակը», – նշել է Շիրակ Թորոսյանը

Ըստ նրա՝ հայերենին տարածաշրջանային կարգավիճակ տալը բխում է Վրաստանի շահերից, հաշվի առնելով, որ ազգային փոքրամասնությունների լեզուների նկատմամբ նման վերաբերմունքը համահունչ է Եվրոպայի մոտեցումներին: Սակայն պետք է հաշվի առնել, որ Ջավախքում Միխայիլ Սահակաշվիլին վարել է ադրբեջանաթուրքական ազդեցությամբ թելադրված քաղաքականություն: «Դա սպասելի էր: Հրաժարվելով զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Վրաստանն այսպես թե այնպես պետք է ընկներ Թուրքիայի ազդեցության տակ»:

Դիվանագետն ընդգծել է, որ Ջավախքում չի եղել եւ չկա անջատականություն: «Դա նախկին իշխանությունների քաղաքական զրպարտությունն է, որոնք առաջնորդվել են Դոն Կիխոտի մոտեցումներով եւ պայքարել «հողմաղացների» դեմ: Այսինքն խոսել են անջատականության մասին՝ ճնշում գործադրելու, ադրբեջանաթուրքական նախագծերն իրականացնելու համար: Մենք պետք է Բիձինա Իվանիշվիլիին ինչպես Վրաստանի, այնպես էլ Ջավախքի վերաբերյալ իր խոստումները կատարելու հնարավորություն տանք», – ընդգծել է Շիրակ Թորոսյանը:news.am



Opinion, pooling and voting