«Եվրատեսիլ 2019»-ի համար հայտնի են մրցատյանի կողմից ընտրված երգերը: Երեք լավագույն երգը ընտրվել է այսօր կայացած քվեարկության արդյունքում: Հաղթող հեղինակներն են՝ Լևան Բաշարաուլին, Ռոմա Գիորգաձեն և Թամար Բաբիլուան:
Ընտրված երգերը «Վրաստանի աստղ» մեգաշոույի եզրափակիչ անցած մասնակիցները կատարելու են մարտի 3-ին, իսկ հաղթողը հանդես կգա Եվրատեսիլին:
Հիշեցնենք, որ «Վրաստանի աստղ» շոուի հաղթողը Վրաստանը ներկայացնելու է մրցույթին:
Մրցույթի արդյունքում ուսումնասիրվել է մոտ 200 երգ: Երգի ընտրման գործընթացը կազմված է երեք փուլից: Առաջին փուլում ընտրվել է 50 երգ, երկրորդ փուլից հետո մնացել է 12-ը, իսկ երրորդ տուրում լավագույն երեքը:
Ժյուրիի կազմում են՝ Լանա Քութաթելաձեն, Դաթո Էվգենիձեն, Գիորգի Ասանիշվիլին, Զուրա Րամիշվիլին, Նոդիկո Տատիշվիլին, Լադո Տատիշվիլին, Խաթունա Կոբերիձեն և Մամանա Մորչիլաձեն:1tv.ge