
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ժդանովական գյուղն է: Բնակիչների խոսքով արդեն երկար ժամանակ է աղբատար մեքենան չի հավաքում գյուղամիջյան տարբեր փողոցներում տեղադրված աղբարկղերում կուտակված աղբը, որն էլ տարածվել է աղբարկղերից դուրս և բուրում է նեխահոտ:
Իրավիճակը տհաճ է հատկապես դպրոցի մոտ տեղադրված աղբարկղում՝ ստեղծելով տհաճ տեսարան դպրոցականների համար: Բնակիչներից ոմանք էլ բողոքում են որ իրենց թաղերում աղբարկղ չկա, բայց իրենք ստիպված դրա համար վճարում են սահմանված հարկը:
Բնակիչները պահանջում են, որ հարկեր վճարելու դիմաց գոնե պատշաճ կերպով հավաքեն աղբը: