Փետրվարի 20-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում կայացավ հերթական նիստը, որտեղ քննարկվեց երեք հարց:
Առաջին հարցը վերաբերում էր բյուջեի մնացորդի հաստատմանը: Երկրորդ հարցը վերաբերում էր ոչ գյուղատնտեսական հողերի գների հաստատմանը:
Եվ երրորդ հարցը վերաբերում էր սոցիալական աջակցության փոփոխությանը: Բյուջեի փոփոխությունները ներառում են Դիլիֆ, Գանձա, Ջիգրրաշեն գյուղերում մանկապարտեզների վերանորոգմանը. Հեշտիա, Ժդանովական, Գանձա գյուղերում ծիսական տների վերանորոգմանը. Փ. Արագյալ, Սաղամո գյուղերում մինի-մարզադաշտի կառուցում:
Ինչ վերաբերում է ոչ գյուղատնտեսական հողերի կարգավորման գների երկրորդ հարցին, ապա այդ գումարը մնացել է անփոփոխ: Սոցիալական աջակցության փոփոխությունը ներառում է մեկանգամյա օգնություն քաղցկեղով հիվանդներին: Այս բոլոր հարցերը հավանության արժանացան Սակրեբուլուի պատգամավորների կողմից:
Ավելի մանրամասը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանի հետ մեր զրույցում: