Մենք զրուցել ենք, որ Վրաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, եթե դրանից այնկողմ գոյություն ունի հնարավորություն Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև մերձեցման, ապա դա պետք է պատկերվի ՆԱՏՕ-ի որոշումներում,-այս մասին Գերմանիայի նախագահ, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլիի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին:
Լրագրողը հարցրել է, տեսնում է թե ոչ Գերմանիայի նախագահը Վրաստանի անվտանգությունը որպես տարածաշրջանի անվտանգություն, և այդ կոնտեքստում պետք է արագացվի թե ոչ Վրաստանի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամագրվելը:
Գերմանիայի նախագահը զրուցել է Եվրամիությունում ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է շարունակվեն:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է նախագահ, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: 1tv.ge