
«ԹիԲիՍի բանկը» վճարելու է Ազգային բանկի կողմից պարտավորեցված մեկ միլիոն լարի տուգանքը: Այս մասին ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է բանկի պաշտոնական կայքէջում և Լոնդոնի ֆոնդային բորսայում:
Փաստաթղթում ասվում է, որ «ԹիԲիՍի բանկը» դադարեցնում է Ազգային բանկի դեմ իրավական բոլոր վեճերը:
«ԹիԲիՍի բանկը» հունվարին հաստատել էր, որ Ազգային բանկը տուգանել էր մեկ միլիոն լարիով:
«ԹիԲիՍի բանկ»ի վերահսկիչ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն լքում է «ԹիԲիՍի բանկը»: Այս մասին հայտարարությունը նա տարածել է սոցիալական ցանցում: 1tv.ge