
Մայրենի լեզվի միջազգային օրը, սկսած 2000 թվականից, ամեն տարի նշվում է փետրվարի 21-ին։ Այն նպատակ ունի նպաստել լեզվական ու մշակութային բազմազանությանը եւ բազմալեզվությանը։
Այս ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Դաքքայում (այժմ՝ Բանգլադեշի մայրաքաղաքը) 1952թ․ փետրվարի 21-ին տեղի ունեցած իրադարձությունների, երբ ոստիկանական գնդակներից զոհվել էին իրենց մայրենի բենգալի լեզվի պաշտպանության համար ցույցի դուրս եկած ուսանողները։ Նրանք պահանջում էին բենգալին երկրի պետական լեզուներից մեկը ճանաչել։ news.am