Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի կուտակված աղբի մասին բարձրաձայնելուց հետո, Նինոծմինդայի կոմունալ ծառայությունը մեկնաբանեց աղբաը չհեռացնելու պատճառը:
Նինոծմինդայի կոմունալ ծառայության տնօրեն Մելս Մնացականյանի խոսքով Ժդանովական գյուղի գյուղամեջյան ճանապարհները անանցանելի են աղբահան տրանսպորտային միջոցների համար, այդ իսկ պատճառով աշխատակիցները չեն կարող մաքրել աղբը: Ժդանովական գյուղի կենտրոնական փողոցում աղբամանները միշտ մաքրվում են իսկ գյուղամեջյան աղբամանների մոտ տանող ճանապարհը փակ է առկա ձյան պատճառով եւ աղբը կուտակում է: Ոչ միայն Ժդանովական գյուղում, շրջանի այլ գյուղերում եւս որտեղ գյուղամեջյան ճանապարհները չեն մաքրվում, աղբամաններում կուտակվել է աղբ:
Ինչպես տեղեկացրեց Ժդանովականի լիազոր Խորեն Թամասյանը, ձյուն մաքրող տեխնիկան վերջին բքերից հետո շատ ծանրաբեռնված է այդ պատճառով գյուղամեջյան ճանապարհները դեռեւս լավ չեն մաքրվում: Այս պահին սպասում է ճանապարհ մաքրող տեխնիկայի :
Մանրամասն Նինոծմինդայի կոմունալ ծառայության տնօրեն Մելս Մնացականյանի հետ հարցազրույցում: