
Հուլիսի 1-ից մայրաքաղաք Թբիլիսիի մի քանի փողոցներում մեքենան կայանելու համար ժամավճար կսահմանվի: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, փորձնական ծրագիրը սկզբնական շրջանում կգործի Կոտե Աբխազի (Լեսելիձե) և նրա հարակից փողոցներում:
«Այս կերպ հնարավորություն կունենանք քաղաքում կարգավորել խցանումները, կայանման տեղերում գերպահանջը, ամենակարևորը հանրային տրանսպորտի և սեփական մեքենաների օգտագործման ցուցանիշը: Այս ծրագիրը վաղուց կիրառվում է Եվրոպայի ամենազարգացած և հատկապես ծանրաբեռնված քաղաքներում»,- հայտարարել է Կալաձեն:
Քաղաքապետի խոսքերով, առաջիկա օրերին Թբիլիսիի սակրեբուլո կուղարկվի մայրաքաղաքում վճարովի ավտոկայանման կարգի մասին նախագիծը:aliq.ge