Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, վարորդական վկայականի C, D և E կատեգորիաները փոխել ցանկացողների մեծ քանակի պատճառով, սպասարկման գործակալությունը աշխատելու է նաև կիրակի օրը:
«Ներքին գործերի նախարարության սպասարկման գործկալությունը տեղեկացնում է, որ վարորդական վկայականի C, D ևE կատեգորիաները փոխել ցանկացողների մեծ քանակի պատճառով, գործակալության բոլոր սերվիս-կենտրոնները կաշխատեն նաև կիրակի օրը, փետրվարի 24-ին, 09:30-ից մինչև 18:00-ն:
Լրացուցիչ աշխատանքային օրը քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվել միայն վարորդական վկայականը փոխելու- վերականգնելու ծառայությունից»,- հայարարում են ՆԳՆ-ում:
2019 թվականի մարտի 1-ից իրավաբանական ուժը կորցնում են մինչև 2014 թվականի մարտի մեկը տրված C, D և E ենթակատեգորիաների վարորդական վկայականները:1tv.ge