
Փետրվարի 21- Մայրենի լեզվի միջազգային օրն է: 1999թ. նոյեմբերի 17-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Այս տոնը մեզ մոտ նույնպես նշվեց.փետրվարի 23-ին Նինոծմինդայի Երիտասարդական կրթական կենտրոնում տեղի ունեցավ Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում:
Գեղեցիկ համարներով հանդես եկան կենտրոնի աշակերտները հայերեն, վրացերեն եւ անգլերեն լեզուներով դրական լիցքեր հաղորդելով ծնողներին եւ երիտասարդական կրթական կենտրոնի մանկավարժներին :
Միջոցառումը կազմակերպել էին երիտասարդական կրթական կենտրոնի ուսուցիչները: