Պարտադիր ավտոապահովագրության նպատակը բնակչության սոցիալական պաշտպանությունն է, քանի որ այն ստեղծում է որոշակի երաշխիքներ՝ ինչպես ավտովթարների մեղավորների, այնպես էլ տուժողների համար, – հայտնել է Ապահովագրական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ Իրակլի Թութարաշվիլին:
Ըստ նրա, համապատասխան օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան, և նրա քննարկումն արդեն սկսվել է: Ծրագիրը նախատեսում է պարտադիր ավտոապահովագրության գործարկումը հուլիսի 1-ից, թեև կոնկրետ ժամկետը առաջնահերթ կախված է պատգամավորների աշխատանքի տեմպից:
Միևնույն ժամանակ, ավտոապահովագրության բացակայությունը տուգանվելու է, և դրա համար վարչական օրենսգրքում փոփոխություններ են կատարվում:
«Ապահովագրության բացակայության դեպքում, թեթև մարդատար ավտոմեքենայի սեփականատերը կտուգանվի 100 լարիով, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցի համար տուգանքը կկազմի 200 լարի: Այս տույժերը լիովին համարժեք են Եվրոպայում և Ամերիկայում գործող նմանատիպ խախտումների համար նախատեսված տուգանքներին՝ հաշվի առնելով եկամուտների տարբերությունը», – հայտարարել է նա:
Ըստ նրա, ավտոապահովագրությունը նախատեսում է հատուցում՝ մինչև 30 000 լարի կորստի դեպքում: Դրա հետ մեկտեղ, ավտոապահովագրության ոլորտում ծառայություններ մատուցող ապահովագրական ընկերությունները պետք է իրենց փաթեթները համապատասխանեցնեն օրենքի պահանջներին: