Սահակաշվիլի. Չախալյանին բանտից ազատել չէր կարելի

Սահակաշվիլի. Չախալյանին բանտից ազատել չէր կարելի

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում պատմել է, թե ժամանակին ինչու է զերծ մնացել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիայի վավերացումից եւ այն մասին, թե ինչպես է իրեն ցնցել այն, որ Ջավախքում «վրացերեն չեն խոսում»։

«Խնդիրն այն է, որ երբ մենք եկանք իշխանության, ոչ մի ոստիկանական կամ բանակային ստորաբաժանում չէր կարող մտնել Ջավախք։ Մի անգամ Թեւաձեն (պաշտպանության նախկին նախարար-խմբ.) փորձեց, բայց նրան վռնդեցին։ Այնտեղ ռուսական ռազմակայան կար, որի հարցով Պուտինի հետ երկար պարզաբանումներ եղան։ Եվ ահա միջազգային ճնշման շնորհիվ վռնդեցինք այդ կայանը, բայց ռուսական Պետական հետախուզական վարչության գործակալները մնացին։ Այդ ցանցը շատ հզոր էր։ 2006-2007թթ. մենք այնտեղ ամուր հաստատվեցինք, եւ սկսվեց ռուսական ռազմակայանի դուրսբերումը, եւ այնտեղ Վրաստանի նոր կառավարության դաշնակիցներ ի հայտ եկան»,- ասել է Սահակաշվիլին, գրում է «Գռուզիա Online»-ը։

Սահակաշվիլին հիշեցրել է Ջավախքում ՀԷԿ-ի շինարարություն սկսելու եւ այն մասին,



Opinion, pooling and voting