Քութաիսիի Տորպեդոն Վրաստանի Սլավա Մետրեվելիի անվան սուպերգավաթակիրն է: Կախա Չխետիանիի ղեկավարած թիմը Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» պարտության է մատնել նվազագույն հաշվով և պատվավոր տիտղոսը նվաճել է երկրորդ անգամ:
Երկրի չեմպիոն «Սաբուրթալոյի» և Վրաստանի գավաթի հաղթող Քութաիսիի «Տորպեդոյի» միջև հանդիպումը, Գորիի Թենգիզ Բուրջանաձեի անվան մարզադաշտում սկսվել է քութաիսցիների առավելությամբ: Կախա Չխետիանիի ղեկավարած թիմը ուներ հաշիվը բացելու մի քանի իրական պահ: Սակայն Գրիգոլ Դոլիձեն, Բուդու Զիվզիվաձեն և Նոդար Քավթարաձեն չեն կարողացել օգտվել պահերից և առաջին խաղակեսը ավարտվել է 0:0:
Երկրորդ խաղակեսը սկսվել է Սաբուրթալոյի առավելությամբ և ուներ գոլ խփելու հնարավորություն, սակայն Գեգա Դիասամիձեին չհաջողվեց : Դրանից հետո առավելությունը կրկին անցավ քութաիսցիների կողմը և որոշիչ գոլը անցավ 70-րդ րոպեին: Մաթե Ցինցաձեի փոխանցումից հետո Սաբուրթալոյի դարպասը գրավել է Մերաբ Գիգաուրին: 1tv.ge