
«Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Սեվիլյաի» դեմ կատարել է հեթ-տրիկ:
Երկրորդ գոլը տոնելու ժամանակ նա ցատկել է ՈՒսման Դեմբելեյի վրա:
Այս կադրը շատ է նման ֆուտբոլի արքայի, Պելեի ամենահայտնի կադրերից մեկին, որը նկարահանվել է 1970 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում: Այդ հանդիպմանը Բրազիլիան 4:1 հաշվով պարտության էր մատնել Իտալիային: Պելեն բացել է հանդիպման հաշիվը և ցատկել Ժաիրզինիոյի վրա: 1tv.ge