
Վրաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 8-ից։ Այս մասին գրում է interpressnews-ը՝ հղվելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Գարնանային արձակուրդները նախատեսվում են մարտի 8-ից 15-ը, սակայն, քանի որ մարտի 16-ը շաբաթ է, ուսումնական գործընթացը կվերսկսվի մարտի 18-ից:
Աշակերտները 4 օր կհանգստանան նաև ապրիլ ամսին: Ավանդաբար ոչ աշխատանքային է Ավագ (Կարմիր) ուրբաթը և Զատկին հաջորդող երկուշաբթին: Աշակերտները կհանգստանան ապրիլի 26-ից 29-ը ներառյալ: