
Փետրվարի 23-24-ը Նինոծմինդա քաղաքում երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ բիլիարդի մրցաշար:
Մրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցոպալիտետից 16 մասնակիցներ:
Երիտասարդական բիլիարդի մրցաշարը կազմակերպել էր Լյուդվիգ Ղարսլյանը: Մրցաշարի վերջին օրը որոշվեցին եզրափակչի մասնակիցների անունները:
Եզրափակչում միմյանց հանդիպեցին Սարգիս Ղարսլյանը եւ Մերուժան Նռանյանը : Թեժ պայքարի արդյունքում Մերուժան Նռանյանը գրավեց առաջին տեղը, Սարգիս Ղարսլյանը երկրորդ տեղը, իսկ Խաչիկ Իրիցյանը`
երրորդ տեղը:
Հաղթողները պարգեւատրվեցին գավաթներով եւ մեդալներով Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայության կողմից: Հաղթողը նաեւ պարգեւատրվեց կազմակերպիչ Լյուդվիգ Ղարսլյանի կողմից: