Որոշվեցին բիլիարդի մրցաշարի հաղթողների անունները

Որոշվեցին բիլիարդի մրցաշարի հաղթողների անունները

Փետրվարի 23-24-ը Նինոծմինդա քաղաքում երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ բիլիարդի մրցաշար:

Մրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցոպալիտետից 16 մասնակիցներ:

Երիտասարդական բիլիարդի մրցաշարը կազմակերպել էր Լյուդվիգ Ղարսլյանը: Մրցաշարի վերջին օրը որոշվեցին եզրափակչի մասնակիցների անունները:

Եզրափակչում միմյանց հանդիպեցին Սարգիս Ղարսլյանը եւ Մերուժան Նռանյանը : Թեժ պայքարի արդյունքում Մերուժան Նռանյանը գրավեց առաջին տեղը, Սարգիս Ղարսլյանը երկրորդ տեղը, իսկ Խաչիկ Իրիցյանը` երրորդ տեղը:

Հաղթողները պարգեւատրվեցին գավաթներով եւ մեդալներով Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայության կողմից: Հաղթողը նաեւ պարգեւատրվեց կազմակերպիչ Լյուդվիգ Ղարսլյանի կողմից: