Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարության որոշմամբ, Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի ասֆալտապատման համար, Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից լրացուցիչ հատկացվել է 631,579 լարի:
Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի ասֆալտապատման մրցույթը հայտարարվել է փետրվարի 22-ին պետական գնումների ծառայություն կողմից, իսկ մրցույթը տեղի կունենա ընթացիկ տարվա մարտի 13-ին:
Ըստ Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության պետ Ռուբեն Ղազարյանի, լրացուցիչ ֆինանսավորումը գործնականում թույլ կտա ավարտել Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի ասֆալտապատումը:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել է 631,579 լարի գումար: Առաջարկվող 631,579 լարիից մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջավախք-Ավտոգա» ճանապարհաշինական ընկերությունը 500.000 լարիի դիմաց: Այս մասին մեզ մանրամասներ տրամադրեց Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը :