6-րդ և 10-րդ դասարանի աշակերտների համար այս տարի քննությունների նշանակում չի ծրագրվում,-այս մասին կրթության և գիտության փոխնախարար, Իրինա Աբուլաձեն ասել է առաջին ալիքին:
Փոխնախարարի խոսքերով, թե ինչ ձևով տեղի կունենա դպրոցական կրթության մակարդակի ստուգումը և որ դասարաններում, դա հայտնի կլինի գալիք տարում:
«Այս տարի դպրոցում ավարտական քննությունները վերացվել են Վրաստանի վարչապետի և կրթության նախարարի, կրթության կոմիտեի հետ համաձայնությամբ:
Աշխատում ենք այս տարի նոր մոդելի վրա: Ցանկանում ենք արդեն աշնանը սկսել 10-րդ դասարանի մոդելի և գործիքների մշակումը: Դա նշանակում է, որ այս տարի 6-րդ և 10-րդ դասարանի աշակերտների համար այս տարի քննությունների նշանակում չի ծրագրվում:
Նոր մոդելի վրա աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ»,-հայտարարել է Իրինա Աբուլաձեն:1tv.ge