Հրդեհ հայ-վրացական սահմանին

Հրդեհ հայ-վրացական սահմանին

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 25-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, թե հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը տարածվել է դեպի անտառա­ծածկ տարածք:

Այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ, որից մոտ 35 հա անտառածածկ տարածքում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, գյուղի 25 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից:

Դեպքի մասին տեղեկացվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի պետը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին