2020 թվականին բոլոր զինծառայողները, որոնց առջև պետությունն ըստ պայմանագրի ունի պարտականություն, Գորիում և Թբիլիսիում կապահովվեն բնակարաններով,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ կառավարության նիստին անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, Գորոիում մինչև տարեվերջ մոտ 180 զինծառայողի ընտանիք կստանա բնակարան:
«2019 թվականի բյուջեում, որը քննարկել են նախորդ տարի, շատ կարևոր շեշտադրում ենք արել ռազմական զինծառայողներին բնակարաններով ապահովելու հարցի վրա: 2020 թվականին բոլոր զինծառայողները, որոնց առջև պետությունն ըստ պայմանագրի ունի պարտականություն, կբավարարվեն բնակարաններով ինչպես Գորիում, այնպես էլ Թբիլիսիում:
Գորիում արդեն ընթանում է բնակարանների վերանորոգումը և մինչև տարեվերջ, բնակարան կստանա մոտ 180 զինծառայողի ընտանիք: Դրա հետ մեկտեղ, Թբիլիսիում սկսում են երկու նոր շենքի կառուցում և հաջորդ տարի ավելի քան 480 զինծառայողի կփոխանցենք բնակարաններ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:1tv.ge