Հայաստանը բացառիկ հնարավորություն ունի որպես միջնորդ հանդես գալ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման հարցում: Այօր՝ մարտի 25-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ եւ պաշտոնական Մոսկվան, եւ պաշտոնական Թբիլիսին, վստահում են Երեւանին եւ հենց դրանով է պայմանավորված Հայաստանի դերը որպես միջնորդ: «Եթե դա տեղի ունենա, ապա դա, անկասկած, դրականորեն կանդրադառնա Հայաստանի վարկանիշի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի հետ մեր հարաբերությունների վրա»,-նշեց քաղաքագետը:
Նշենք, որ Թբիլիսիի եւ Մոսկվայի հարաբերությունների նորմալացման մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո:
news.am