
Ջավախքում մեծամասնությունը չգիտի պետական լեզուն: Այսպիսի իրավիճակ է նաեւ Վրաստանի այլ շրջաններում, որտեղ հիմնականում բնակեցված են ազգային փոքրամասնություններ: Վրաստանի բնակչության ընդհանուր մարդահամարի համաձայն, բնակիչների 7 տոկոսը չի տիրապետում պետական լեզվին:
Նինոծմինդան բացառություն չէ: Այստեղ ավագ սերունդը չգիտի պետական լեզուն: Սա մեծ խնդիրներ է ստեղծում եւ բնակչության եւ պետության համարինչպես աշխատանք գտնելու, այնպես էլ`
բոլոր պետական հաստատություններում ինչ-որ հարցով դիմելու համար:
Լեզվի չիմացությունը խանգարում է մարդկանց իրենց երկրի ակտիվ քաղաքացի լինելուն, մասնակցությանը հասարակական եւ քաղաքական կյանքին, եւ որ ամենակարեւորն այն է, խանգարում է ինտեգրացիոն գործընթացին, քանի որ առանց լեզուն իմանալու անհնար է շփվել ուրիշների հետ:
Ընդամենը մի քանի տարի է, ինչ բարելավվել է պետական լեզվի ուսուցումը: Քաղաքացիական ծառայողների, դիմորդների եւ սովորական քաղաքացիների համար կան տարբեր հնարավորություններ: Արդյունքում, ամեն տարի ազգային փոքրամասնությունների ավելի շատ ներկայացուցիչները խոսում են պետական լեզվով: